ՌԴ զինված ուժերում մարտական պատրաստության պլանային ստուգումներ են սկսվել: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն;

«Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` ռազմական կառավարման մարմիններում, կազմավորումներում և զորամասերում վերահսկիչ ստուգումներ են սկսվել: Զորքերը դուրս են եկել հրաձգարաններ` տակտիկական, հատուկ տակտիկական, երկկողմ զորավարժանքներ իրականացնելու համար»,- հայտնել է նա:

Շոյգուն պահանջել է ապահովել զորավարժանքների բարձր մակարդակը և զինվորական շարասյուների ու ռազմատեխնիկայի տեղափոխման ժամանակ՝ անվտանգությունը: