Մեր տեղեկություններով՝ Պուտինն ու Քոչարյանը շփվել են հեռահար ռեժիմով (հակակորոնովիրուսային միջոցների պատճառով)։ Առաջիկայում պետք է հետևեն պաշտոնական հաղորդագրությունները։

«Այս մասին հայտնում են @wargonzo նախագծի աղբյուրները:

Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, քննարկվել են Հայաստանի քաղաքական ճգնաժամը, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, Արցախի իրավիճակը և անվտանգության հարցերը:

Քոչարյանը Ռուսաստանի նախագահի հետ զրուցել է նախքան Վլադիմիր Պոզների մոտ Առաջին ալիքում հյուրընկալվելը։

Հաշվի առնելով հեռուստատեսային որոշակի կոնյունկտուրան և Պոզների կարգավիճակը նախագահի կառավարման համակարգում՝ կարելի է եզրակացնել, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը (Պոզները) Քոչարյանին պատահական չի հրավիրել իր մոտ։

Թե որքանով ակնառու դա կանդրադառնա Քոչարյանի նախընտրական վարկանիշի վրա անմիջապես Հայաստանում՝ մենք, հավանաբար, կտեսնենք առաջիկայում։»,- գրում է @wargonzo նախագիծը իր Տելեգրաի ալիքում: