ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զինվորականների հետ իր հարաբերություններն արդեն կարգավորվել են: Այս մասին նա հայտնել է ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում:

«Բանակը` կառավարության հետ միասին, աշխատում է երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ` ԳՇ մի քանի տասնյակ պաշտոնյաներ հայտարարությամբ էին հանդես եկել` պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: