Ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 197873 դեպք, որոնցից 177601-ն առողջացած, 3627-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 932 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15713 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 880290 թեստավորում: Երեկ կատարվել է 3470 թեստավորում։

Այսպիսով` ապրիլի 6-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 760 նոր դեպք, 13 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: