Արցախում ռուս խաղաղապահները «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» խորագրի ներքո իրականացրել են ակցիա՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 76-ամյակին: Միջոցառումը սկսվել է Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղից 104 զոհված զինծառայողի հուշարձանի մոտ:

«Որպեսզի երիտասարդների շրջանում բարձրացվի Հայրենական մեծ պատերազմի թեման և կանխեն պատմության խեղաթյուրումը, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները կշարունակեն պարբերաբար մասնակցել Արիության դասերին: Ուսուցիչների հետ միասին խաղաղապահները կհանդիպեն դպրոցականների և ուսանողների հետ, կպատմեն նրանց 1941-1945 թվականների պատերազմի հերոսների սխրանքների մասին», — ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

Բացի այդ, ՌԴ խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնը՝ համագործակցելով Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ, նախաձեռնել է Արցախից ռազմաճակատ մեկնած և Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հուշարձանների բարեկարգում: