Այսօր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցից դեպի Մուշավան (ժողովրդին հայտնի Շորբուլախ) տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են  Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Ford Mustang և  66-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած թիվ 72 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель  մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:

ГАЗель-ի վարորդի համար շտապօգնություն են կանչել դեպքի վայր, քանի որ նրա ինքնազգացողությունը վատացել է:

Ford Mustang-ը հայտնաբերվել է բախման վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ վարորդի կողմից առջևի անվահեծ կոտրված վիճակում:  ГАЗель-ում էլ ուղևոր է եղել, որը,  բարեբախտաբար, չի տուժել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։