Ես մասնակցելու եմ արտահերթ ընտրություններին և, անկասկած, հաղթելու եմ։ Այս մասին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա պարզաբանել է, որ ընտրություններին կմասնակցի կուսակցությունների դաշինքի գլխավորությամբ։ «Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն 2 կուսակցություն, բայց դաշինքին անդամակցել ցանկացողներն ավելի շատ են»,- հավելել է Քոչարյանը:

Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ ինքը գլխավորել է Արցախն ու Հայաստանը, և երկու անգամ էլ հաջողվել է շտկել կրիտիկական իրավիճակը։ «Առաջին անգամ հաջողվել է ոչ միայն վերադարձնել Ղարաբաղի կորցրած տարածքները, այլեւ անվտանգության լուրջ գոտի ստեղծել նրա շուրջ»,- ընդգծել է նա:

Որպես երկրորդ ձեռքբերում՝ Քոչարյանը նշել է Հայաստանի ՀՆԱ-ի և բյուջեի արագ աճը իր նախագահության տարիներին։ 20 բալանոց սանդղակով Քոչարյանը Հայաստանի իրավիճակը «3» – ի է գնահատել։ «Երկրում իրավիճակը անբավարար է», – հավելել է երկրորդ նախագահը: