Ադրբեջանցիները քարեր են շպրտել Կապան-Երեւան ճանապարհով անցնող հայկական մեքենայի վրա։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը:

Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 2-3 օր առաջ։

Քաղաքապետը պատմեց, որ դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա. «Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում է եղել դեպքը։ Այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում»։

Գեւորգ Փարսյանն ասաց, որ այդ գործողության հետեւանքով մեքենային մեծ վնաս չի եղել։