Տելեգրամի Mediaport ալիքի տեղեկություններով՝ նախօրեին տարօրինակ միջադեպ է գրանցվել Արցախում:

Մարտունի քաղաքում նռնակ են նետել «Արցախբանկի» կառավարչի տան վրա: Տանը տեղի ունեցած պայթյունից բարեբախտաբար տուժածներ չկան:

Ավելի ուշ պարզվել է, որ նռնակ նետողը Նարեկ Ղահրամանյանն է՝ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խորհրդական Սևակ Ղահրամանյանի հարազատ եղբայրը: