COVAX-ի պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկվել է Իրան: Այս մասին հայտարարել է Իրանի սննդամթերքի եւ դեղորայքի հսկողության վարչության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը, հաղորդում է Tasnim-ը:

Ջահանպուրը Twitter-ի իր էջում գրել է, որ Oxford/ AstraZeneca-ի պատվաստանյութի ավելի քան 700 000 դեղաչափով խմբաքանակը հասել է Իրան ապրիլի 4-ին:

Նշենք, որ Իրանի պաշտոնական անձինք ծրագիր են մշակել COVAX-ից ավելի քան 16 մլն դեղաչափ ստանալու հարցով: