Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Փաշինյան-Վարդապետյանի դեմ քրգործի հարուցումը մերժելու որոշումը բողոքարկելու է։

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ հայտնում եմ, որ Փաշինյան-Վարդապետյան հանցավոր խմբակի դեմ գործ չհարուցելու բողոք ներկայացնելու ժամկետը լրանում է վաղը…

Քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը բողոքարկելու եմ Անպայման:

…Ինչպես խոստացել եմ, Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ այս գործը բացահայտելու եմ մինչև վերջ և բոլոր մեղավորները պատժվելու են»…