ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթի՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը: Այդ մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն արտադրամասում վերացվել են:

Արտադրական գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով՝ մեկ ամիս առաջ: