Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, կքննարկեն Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Նախատեսվում է քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման, նաև տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը, մասնավորապես, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում», — ասված է հաղորդագրությունում։

Բացի այդ, նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման արդիական հարցերը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միություններում փոխգործակցության հեռանկարները: