Ապրիլի 1-ին Նոր Խարբերդ համայնքում դանակահարություն էր եղել: Ժամը 23-ի սահմաններում Նոր Խարբերդի 8-րդ փողոցում անցորդներից մեկն արնաքամ լինող տղամարդու էր տեսել, զանգել էր արտակարգ իրավիճակների նախարարություն, այնտեղից էլ ոստիկանություն էին զանգել։
Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ խմբի մի մասը՝ Նոր Խարբերդ, մյուսը «Էրեբունի» բժշկական կենտրոն մեկնեցին։ Շտապօգնության բրիգադը վնասվածք ստացած տղամարդուն հիվանդանոց էր տեղափոխել։
Նոր Խարբերդ մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ տուժողը Նոր Խարբերդի 9-րդ փողոցի տներից մեկում մի քանի բաժակ խմել էր համագյուղացի 41-ամյա ընկերոջ հետ, հետո բակում վիճել էին, որի ընթացքում էլ ընկերը դանակահարել էր նրան։
Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դանակը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: