Ապրիլի 5-ին, ժամը 17։02-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 145-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1984 թ.), «Opel» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1958 թ.) մակնիշների ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1979 թ.)։ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա․ Ս․-ն (ծնված 1982 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Փրկարարները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Վայք քաղաքի ԲՄ: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել մարդատար ավտոմեքենաների գազի բալոնների փականները։