Home»Քաղաքականություն»Հրապարակ․ Արցախում բոլոր զինվորներն ինձ նույն բանն ըսին՝ ինչու՞ մեզ հրաման տվին, որ երթանք հետ

Հրապարակ․ Արցախում բոլոր զինվորներն ինձ նույն բանն ըսին՝ ինչու՞ մեզ հրաման տվին, որ երթանք հետ

Ֆրանսահայ բժիշկ Ժան-Միշել Էքերյանն ահազանգում է, որ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես, օդանավակայանի մաքսատունը, թույլ չեն տալիս, որ Ֆրանսիայի հայրենասիրական միությունների ուղարկած բժշկական սարքավորումները, որոնց կարիքը հայաստանյան հիվանդանոցներն ունեն, հասնեն տեղ։ Այս մասին Էքերյանը ասաց «Հրապարակի» հետ զրույցում․
«Անցած շաբաթ Հայաստանում և Արցախում էի, և նորեն ու նորեն իմ տպավորությունը ․․․, փաստերով կրնամ ապացուցել, որ ուղղակի նորեն խնդիրներ առաջացան, որպեսզի կարողանանք գոնե մեր ունեցած օգնությունը՝ տրամադրված ժողովուրդին, հասնի ժողովուրդին։ Այսինքն՝ ավելի խիստ է։ Թալանչիներուն ադենը խիստ էր, որովհետև իրենք ուրիշ պատճառներով․․․, չեմ գիտեր՝ որոնք են պատճառները, կրնա ըլլալ, որ ասոնք էլ թալանչի են, բայց ալ ավելի դժվար է։ Օրինակ՝ մեզի կխոչընդոտեն, այսինքն՝ չեն ձգեր, որ դեղորայքները անցնեն, նույնիսկ եթե նախօրոք ցանկը ղրկած ըլլանք, և չեն ձգեր, որ սարքավորումները, որոնք հիվանդանոցները խիստ կարիք ունին և մեզ կխնդրեն, կարողանանք իրենց հասցնել։ Փոխանակ 1-2 օրերուն ընթացքին քանի մը թղթեր ձևակերպեն, ու հետո կարենանք վերցնել, փոխարենը ամիսներ պիտի տևե։ Թե՛ ալ կա մեջը ծուլություն, թե´ ալ կա մեջը ապուշություն, հիմարություն, թե՛ ալ կա մեջը երևի ուրիշ նպատակներ, որպեսզի ժողովուրդը չստանա այդ օգնությունը։ Դրսից տպավորությունն այդպես է, և բոլոր հայրենասիրական միությունները, որ կուզեն օգնել ժողովուրդին, նույն տպավորությունը ունին և նույն զգացումը ունին։ Կածես թե ժողովուրդին օգնելը պիտի խանգարե կառավարության նպատակներուն, ուղղակի այդ տպավորությունը ունինք»,- ասաց ֆրանսահայ բժիշկը։

Էքերյանն ասաց, որ Վանաձորի ծննդատան համար 2 շատ կարևոր սարքեր են ուղարկել, բայց արդեն 2 շաբաթ է, մաքսատունը թույլ չի տալիս, որ սարքերը հասնեն ծննդատուն․

«Այսօր 2 շատ կարևոր սարքեր ունիմ ծննդատան համար։ Վանաձորի ծննդատունը, որ չունի այդ սարքերը շատ կարևոր, որ հղի կիներու վրա ստուգում պիտի ըլլա, ուրեմն այս սարքերը արդեն կլինի 2 շաբաթ մաքսատունը  բռնած է ու հիմա բաց չի թողնում։ Այսպես բաները․․․, միշտ կխանգարին, միշտ կխոչընդոտեն և կարգելեն, որ բոլոր մարդասիրական միությունները երթան և աջակցեն ժողովուրդին։ Կառավարությունը ոչ մի բան չի անում, ոչ մի բան։ Ես ուղղակի շատ ցնցված եմ, շատ գժված եմ, որովհետև այսպես մինչև ո՞ւր կերթանք, մեզ դրեցին անդունդի մեջը և հիմա կուզեն մեզ ավելի խորը անդունդի մեջ քցել։ Ասի դավաճան կառավարության կնմանի»,- ասաց Էքերյանը։

Նա նաև ասաց, որ երբ պատերազմի ժամանակ այցելել է Արցախ և խոսել զինվորների հետ, բոլորը իրեն նույն բանն են ասել՝ կապված Հադրութի հետ․

«Երբ եղավ պատերազմը, մենք ուրիշ բաներ ալ գիտցանք։ Ես գնացի Արցախ և երբ խոսեցա զինվորներու հետ, բոլոը նույն բանը ըսին․ «Մենք չենք հասկնար, թե 2600 զինվոր, որ կպաշտպանին Հադրութ շատ ուժեղ ձևով և շատ հանգիստ, և դիմացը կային հազիվ մի քանի հարյուր հատ թուրքեր, ինչո՞ւ մեզի հրաման տվեցին, որ մենք պետք է հրաժարվինք և երթանք հետ, որպեսզի ձգենք, որ թուրքերը գրավին Հադրութը»։ Ասանգ բաներ ես լսեցի զինվորներեն, այլ ոչ թե Արցախի կառավարութենեն»։

2021-04-05T23:18:10+04:005 Ապրիլի 23:49|Քաղաքականություն|0 Comments