Դեռեւս ապրիլի 3-ին ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Մոսկվայից Հայաստան է ժամանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Վերջինս ժամանել էր VIP սրահով, որտեղ նրան դիմավորել էին նախկին եւ ներկա մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ գեներալներ` թանկարժեք մեքենաներով:

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյունրեը փոխանցում են, որ Կարեն Կարապետյանը վերջին ժամանակահատվածում շատ հաճախ է Երեւան գալիս: Ավելին ըստ տեղեկությունների աշխատանքային օրերին Կարապետյանը Հայաստանում է, իսկ հանգստյան օրերին վերադառնում է իր ընտանիքի անդամների մոտ: Նույն աղբյուրների համաձայն Կարապետյանը հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր գործիչների հետ, հատկապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ու քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակը:

Մենք տեղեկացանք, որ Կարեն Կարապետյանը բոլոր քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ հստակ ասում է, որ ինքը որեւէ նախընտրական ցուցակում չի լինելու, իսկ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին սատարելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ապրիլի 3-ին օդանավակայանի VIP սրահում են եղել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու ՀՀ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: