Իմ պապի աչքի առջև վառել են իր ամբողջ ընտանիքը, ես դա կարո՞ղ եմ մոռանալ, բացառվում է. Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է երգչուհի Աննա Մաիլյանը՝ անդրադառնալով ապրիլի 24-ին ընդառաջ արված այն հայտարարություններին, թե Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է շտկել։

«Ի՞նչ է նշանակում հղի կնոջ փորը ճղել՝ երեխային հանել, շպրտել և ի՞նչ է նշանակում ասել, որ Աթաթուրքն ասել է, որ մանուկից մինչև ծեր պետք է մորթվեն, ոչնչանան։ Ո՞նց կարող ես դու սա մոռանաս»,- ասել է երգչուհին՝ նշելով, որ ազգը չպետք է մոռանա այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին։

«Իսկ եթե պետք է մոռանա, ուրեմն կարելի է թքել նման ազգի երեսին»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հակահայ քայլերին, իշխանական կողմի հայտարարություններին այն մասին, թե Ադրբեջանում պահվող գերիներին լավ են վերաբերում, Մայիլյանը նշեց.

«Միգուցե պետք է ստուգել գենետիկան, որովհետև նորմալ, ադեկվատ հայը չի կարող երբեք նման բան ասել»։