ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությունն անհնար է

1. Թուրքիան Հայաստանի հետ խոսում է նախապայմանների միջոցով՝ հրաժարվել Արցախից և Ցեղասպանության ճանաչումից։

2. Թուրքիան 1993թ. փակել է Հայաստանի հետ սահմանը ՝ խախտելով ծով ելք չունեցող պետությունների իրավունքը, որի մասին բարձրաձայնել եմ բազմիցս սևծովյան տնտեսական համագործակցության նիստերին։

3. Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է տրամադրել Ադրբեջանին՝ կիրառելով նորագույն զենքեր։

4. Թուրքիան վարձել է հատուկ ջոկատայիններ, ահաբեկիչներ Արցախյան պատերազմում։

5. Թուրքիան նախապատրաստել և վարել է Ադրբեջանի կողմից մեր դեմ ուղղված ռազմական ագրեսիան։

6. Թուրքիայի խորհրդարանում ամիսներ առաջ Ադրբեջանի հետ քննարկվել է Հայաստանին բանակից զրկելու հարցը։

7. Թուրքիան պայքարում է Ադրբեջանին ուղղված միջազգային ճնշումների դեմ հայ ռազմագերիների հետ կապված։

8. Թուրքիան նկրտումներ ունի Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ՝ ընկալելով դրանք որպես տարանցիկ կարևոր նշանակության տարածքներ։

Հ. Գ. Արդյո՞ք Թուրքիան մեզ չի ընկալում որպես թշնամի»։