Ապրիլի 3-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Մելիքգյուղ գյուղում, Շիրակի մարզի Հողմիկ գյուղում, Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 12 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։