Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանին ճանաչողներից արդեն հաստատել են նրա ձայնի իրական լինելը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ քիչ առաջ mediaport տելեգրամյան ալիքը հրապարակել է սկանդալային ձայնագրություն այն մասին, որ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։

Ամրամ Մակինյանն այդ առնչությամբ գրել է. «Շատ պատահաբար պարզվեց, որ փաշինյան-վարդապետյան թիմը ոչ թե խմբակ է, այլ նորմալ կազմակերպված հանցավոր խումբ, որը բացի ՀԿԳ քննության վարչության գործերն ուղղորդելուց, գործունեություն է ծավալում նաեւ քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում…պետերն էլ լաաավ օգնում են…

…ԱԱԾ, ի՞նչ կա, ասում էիք Աննան իրավական ու բանկային հարցերով էքսպերտ ա, բա հիմա ի՞նչ կասեք…

…վայելեք ձայնագրությունը եւ որպես հետգրություն ասեմ, որ այդ անձնավորությանը ճանաչողներից արդեն հատատել են նրա ձայնի իրական լինելը…

…սպասենք տեսնենք էլ ինչ կա…ԱԱԾ ջան, դուք էլ սպասեք…»։