Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում Ադրբեջանի տարածքում։ Այս զորավարժությունը կապի զորքերի համատեղ զորավարժություն է, որտեղ միմյանց հետ աշխատելու , ներդաշնակցությունը ապահովելու, ինչպես նաև միմիյանց հետ հաղորդակցվելու ընդհանուր կանոններ մշակելու յուրովի ձև է։
Կարող ենք փաստել, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների այս ինտեսիվությունը կրկին ունի հոգեբանական կարգավիճակ մեզ համար, բայց մենք կարող ենք այս զորավարժություններն օգտագործել իրենց դեմ։
Եթե տարածաշրջանը գնում է խաղաղության ճանապարհով, եթե իսկապես այս երկու բռնապետների նկրտումները խաղաղություն հաստատելն է, ապա ինչու են առանց այդ էլ զգայուն և փխրուն տարածաշրջանը կրկին ռազմականացնում։

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների միակ թիրախը ՀՀ-ն է։ Այս երկու պետությունների համատեղ զինված ուժերը միասնական միայն ու միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վրա են հարձակվել, իրենք չունեն ուրիշ թիրախ, այսինքն իրենց միասնական ուժի թիրախը մենք ենք։
Առաջարկում եմ մեր պետությանը, որ այս զորավարժություններին չպատասխանենք զորավարժություններով, մենք ձեռնպահ մնանք ոչ պլանային զորավարժությունների անցկացումից և ավելի մեծ ուշադրություն դարձնենք նոր սպառազինության, նոր տեխնոլոգիաների, նոր մեթոդաբանություն, նոր տակտիկայի ներդմամբ և դրանց ուսուցանմամբ, ինչպես նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել ռազմական մասնագիտություններով դասընթացների կազմակերպմամբ, կամ հասարակական սեկտորին աջակցել, որպեսզի այդ գործառույթն անի հասարակական սեկտորը։
Նոր տեխնոլոգիաների և նոր սպառազինությանը զուգահեռ նաև պետք է հստակ պայմանագրերով մեր ռազմավարական գործընկերների հետ հստակեցնենք մեր հարաբերությունները կոնկրետ իրավիճակների համար։ Մի խոսքով, թշնամու օրակարգով չպետք է առաջնորդվենք և նախաձեռնությունը վերցնենք մեր ձեռքը»: