Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող բռնցքամարտի Միկոլի Մանգերայի անվան 15-րդ  միջազգային մրցաշարում Հայաստանի 9 բռնցքամարտիկ մտել են կիսաեզրափակիչ և նվազագույնն ապահովել են մեդալներ:

Այսօր կայացած քառորդ եզրափակիչում իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 57 կգ քաշայիններ Արթուր Գազապյանն ու Արթուր Բազեյանը, 69 կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանը, Գուրգեն Մադոյանը և Արսեն Պողոսյանը։ Մինչ այդ կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև 63 կգ քաշային  Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը միանգամից հանդես կգա եզրափակիչում, քանի որ նրա առաջիկա մրցակիցը քաշի հետ կապված խնդիր է ունեցել։

Կիսաեզրափակիչ մրցամարտերը կկայանան ապրիլի 5-ին, իսկ եզրափակիչները՝ ապրիլի 6-ին: