Ապրիլի 4-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմանում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են հնչում, գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղիում հայտնաբերել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին, շարժիչի ծածկոցն ու առջևի թափարգելը եղել են վնասված վիճակում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ չկրակված որսորդական փամփուշտ, 1 հատ որսորդական փամփուշտի միջի պոլիէթիլենային միջնադիր (պիժ):

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները նշված միջադեպին՝ որպես կասկածյալ մասնակից, որոնում են Հանրապետության քաղաքապետերից մեկին: