Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Արտաշատ-Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Nissan X-Trail, Nissan Bluebird և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: