«Իմ Քայլի» նախընտրական ցուցակն այս անգամ էականորեն տարբերվելու է նախորդից։ Ի տարբերություն 2018 թվականի, երբ ցուցակը ձեւավորվում էր կուսակության վարչությունը եւ վարչության հիերարխիայի ներկայացուցիչներից յուրաքանչյուրին այսպես ասած իրավունք էր տրված մի խումբ «յուրայինների» մտցնել ցուցակ: Այս անգամ Նիկոլ Փաշինյանը միայնակ է կազմում եւ այն արտահայտելու է նրա՝ որեւէ կուսակցից գոհ կամ դժգոհ լինելու փաստը։

Մեզ հաջողվեց պարզել, որ առաջին տասնյակը հետեւյալ պատկերն է ունենալու, թեեւ ամեն ինչ նախնական է եւ Նիկոլ Փաշինյանը ցանկացած պահի կարող է փոփոխություններ իրականացնել։ Ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը, որքան էլ Արարատ Միրզոյանի նկատմամբ դժգոհություններին, երկրորդ-չորրորդ տեղերը կբաշխվեն Սասուն Միքայելյանի եւ Լենա Նազարյանի միջեւ, դեռ վերջնական որոշում չկա՝ ով է նրանցից լինելու առաջինը։

Հինգերորդ հրիզոնականում Նիկոլ Փաշինյանը տեսնում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, ապա՝ Սուրեն Պապիկյանին, ութերորդը՝ Տիգրան Ավինյանին, եւ քանի որ ցուցակի 30 տոկոսը պետք է կանանց ընդգրկել եւ ամեն չորրորդը պետք է կին լինի, իններորդ հորիզոնականն էլ կհատկացնեն Լիլիթ Մակունցին, տասը՝ Արայիկ Հարությունյանին։ Ի դեպ, Լիլիթ Մակունցի եւ Արփի Դավոյանի միջեւ որոշ տեղեկություններով լուրջ մրցապայքար է գնացել երկրորդ կնոջ տեղի համար, ի վերջո, հաղթել է Մակունցը՝ չնայած այն հանգամանքի, որ նրան որոշել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել։

hraparak.am