Ֆրանսիան ողջունում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունների վերսկսումը, սակայն Թեհրանին կոչ է անում ձեռնպահ մնալ գործարքի նոր խախտումներից: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Ես ողջունել եմ Վիեննայում միջուկային դոսյեի շուրջ քննարկումների առաջիկա վերսկսումը և «…» կոչ Է արել Իրանին կառուցողական մոտեցում ցուցաբերել առաջիկա քննարկումներում, որոնք թույլ կտան առաջիկա շաբաթներին որոշել գործողությունների ծրագիրը, որոնք ուղղված են միջուկային գործարքի կատարմանը լիովին վերադարձին», — ասել Է Լե Դրիանը: Նրա հայտարարության տեքստը տարածել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։