ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմքայլական թրքասերների դեմ քրեական հոդված կա։
Թուրքիայի աջակցությամբ Արցախը հանձնելուց և 5000 զինվոր սպանելուց հետո տարբեր քայլականներ սկսել են ակտիվորեն թրքասիրություն և թրքահանդուրժողականություն քարոզել։ Տարբեր աղազարյաններ ու նազարյաններ չեն հասկանում, թե մեր ինչին է պետք Հայոց Ցեղասպանության ճանաչումը։
Եվ, քանի որ, ինձ հարյուրավոր մեր քաղաքացիներ են դիմում՝ առաջարկելով քրեականացնել ցեղասպանության ժխտումը կամ արդարացումը, տեղեկացնեմ, որ 2006 թվականին Քրեական օրենսգրքով արդեն կա աղազարյաններին և նմանատիպ սուբյեկտներին դատելու հոդվածը։

ՀՀ Քրեական օրենսգիրք. Հոդված 397.1.
«Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը
Համակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որևէ այլ ձևով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված սույն գլխի մյուս հոդվածներով նախատեսված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։