Ամենամեծ աճը գրանցվել է կոմունալ ծառայությունների ոլորտում. ջրամատակարարումը  թանկացել է  58,0%-ով, էլեկտրաէներգիան ու գազը` 51,4%.-ով:

Հունվար-փետրվարին կառավարությունը սուբսիդավորել է այս տարբերությունը, մարտից սուբսիդավորումը չեղարկվել է:

2021-ին 5,7 տոկոսով թանկացել են ոչ ալկոհոլային խմիչքները,  կոմունալ ծառայությունները թանկացել են 7,6%, առողջապահականը` 13,6%-ով, կահույքն ու կենցաղային իրերը` 12%-ով,  տրանսպորտը` 5,8, ծխախոտային ապրանքը` 8,9%-ով:

Հիշեցնենք նաեւ․

Թբիլիսիի մարկետներում բուսական յուղի 1 լիտրի արժեքը հասել է մինչև 8 լարիի` մոտ 2,5 դոլար: Սա գրեթե կրկնակի թանկացում է: Ամենաէժան ձեթն այսօր մայրաքաղաքի սննդի խանութներում 6 լարի էր:

Բուսական յուղի ներմուծմամբ զբաղվող ընկերություններն ասում են` գների կրկնակի աճը պայմանավորված է նրանով, որ արտադրողը սկսել է հումքի համար շատ վճարել: Վրաստանյան շուկայում բուսական յուղը  հիմնականում ներմուծված է: Իր ազդեցությունն է թողել նաև լարիի արժեզրկումը. Վրաստանի ազգային արժույթը չի կայունանում. ԱՄՆ մեկ դոլար կարելի է ձեռք բերել 3,45 լարիով:

Վրաստանում թանկացել է նաև բենզինը:

Առաջին անհրաժեշտության մթերքից հացը չի թանկանա. պետությունը որոշել է ևս 3 ամսով շարունակել առաջին տեսակի ալյուրի սուբսիդավորումը:

Aliq.ge