SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 1-ին Լոռու մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 23;40-ի Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձորի բնակիչ՝ 52-ամյա Արտյոմ Աբրահամյանը և հայտնել, որ ժամը 18։40-ից մինչև 23։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ խոհանոցի պատուհանը բացելու միջոցով մտել են Թումանյան փողոցում գտնվող իր տունը և բնակարանից գողություն կատարել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Աբրահամյանը դեպքի վայր ժամանած ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքն աշխատում է սոցիալական ապահովության Վանաձորի տարածքային բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ, իսկ բնակարանից հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա թանկարժեք մատանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: