Տավուշի նախկին մարզպետ, այժմ՝ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի բարեկամներ, պաշտոնապես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը:
Գիտելիքի և մարդկային ներուժի գերակայության, նրանց անսահման հնարավորությունների իմ մշտական համոզմունքը պետք է լինի բոլոր նախաձեռնություններիս ու գործողություններիս հիմքում։

Սիրով և հավատով եմ վերադառնում իմ հարազատ ոլորտ։ Համոզված եմ, որ այս հրաշալի, տաղանդավոր մարդկանց հետ, որոնցից շատերն իմ լավ բարեկամներն են, իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը։

Ի գործ»: