Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) զինծառայողները Մարտունու շրջանի Թաղավարդ բնակավայր են հասցրել մարդասիրական օգնություն, որը նվիրաբերել են Ռուսաստանի բարեգործական հիմնադրամներն ու հասարակական կազմակերպությունները: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Մենք տեղի բնակչության հետ փոխգործակցում ենք դիմումների և թեժ գծի միջոցով: Լեռնային Ղարաբաղի բնակիչները հաճախ բարձրաձայնում են մարդասիրական օգնության անհրաժեշտության մասին: Դրանից ելնելով՝ մենք կապվում ենք շրջանների ղեկավարների հետ, ուսումնասիրում տեղի բնակչության կարիքները և անհրաժեշտ օգնություն ցուցաբերում», — մեջբերվում է ՌԽԶ մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ալեքսանդր Բելովի խոսքերը: