Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ազատագրում» շարժման վեց մասնակիցների, այդ թվում ՝ մի աղջկա: Այս մասին հայտնում են շարժման ֆեյսբուքյան էջից:

«Ուժ կիրառելով ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել #ԱԶԱՏԱԳՐԵՒՄ շարժման վեց մասնակիցների, այդ թվում ՝ մի աղջկա։

Կարելի է արձանագրել, որ այլևս ոչ ոք չի խոչընդոտում Դեմիրճյան փողոցի ապաշրջափակմանը։ Բերման ենթարկվածներին տարան Արաբկիր և Մաշտոց ոստիկանական բաժանմունքներ։ Երկար երեկո է մեզ սպասվում։

Մենք չենք հանձնվում, առաջ ենք գնալու»,- գրված է շարժման հայտարարությունում։