Պատերազմի սկզբին ես եղել եմ Ստեփանակերտում և տեսել եմ, թե ինչպիսի անառողջ մթնոլորտ է ստեղծել Արայիկ Հարությունյանը, — այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Մանուկ Սուքիասյանը:

«Լեգենդար հրամանատարները, երկրի նախկին ղեկավարները փորձում էին օգուտ տալ Արցախին, սակայն Արայիկ Հարությունյանը Փաշինյանի հրամանով դիստանցիա էր պահում նրանցից»,- ասաց նա:

Քաղաքագետը նաև նշեց, որ չնայած նրան, որ Փաշինյանը խոսք էր տվել բացահայտել մարտի 1-ի գործը, սակայն չկատարեց իր խոստումը:

«Փաշինյանը 2018 թվականին հայտարարեց, որ մարտի 1-ի գործը բացահայտված է: Իսկ հետո ասաց, որ փամփուշտները ձուլված են, և բացահայտել այս գործը հիմա հնարավոր չե: Մեր երկրի ղեկավարը ստախոս է, նա այդպես էլ չկատարեց իր տված ոչ մի խոստումը: Նա պատմության մեջ կմտնի որպես ստախոս, որը Արցախը վաճառեց թուրքերին և հարվածի տակ դրեց Սյունիքը» , — նկատեց Սուքիասյանը: