«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմում պարտվեցինք, որովհետև 1994թ. զինադադարից հետո չարժևորեցինք մեր հաղթանակը, ավելին՝ սկսվեց ձևավորվել նոմենկլատուրային կապիտալիզմը (ձևակերպման հեղինակ՝ լուսահոգի Էդ․ Եգորյան)։ 1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց ձևավորվել քրեաօլիգարխիկ համակարգը, և ԱԹՍ ու ՍՈՒ-30 հրթիռների փոխարեն սկսեցին վեր խոյանալ դղյակները, թանկարժեք բենթլիները և տարատեսակ «յաշիկները», հիմնական պատճառներից է նաև այն, որ օրվա իշխանությունները ևս տրվեցին ճոխության, չունենալով պետական կառավարման ունակություններ, անկազմակերպ են, չափից ավել անլուրջ, ինչի ականատեսը եղանք այսօր Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ, հաշվի չառնելով կորոնավիրուսը, համապատասխան ծառայությունների անկազմակերպ դրսևորման պատճառով առկա էին հարյուրավոր մարդկանց կուտակումներ, բազմաթիվ իշխանական շքախմբերի խառնաշփոթ սպասարկումը մեծ դժգոհություններ էին առաջացնում մարդկանց մոտ, որոնք հիմնականում զուսպ հանդուրժեցին իշխանավորների թատրոնը»։