Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Կոմանդոսի վերաբերյալ՝ ընդգծելով, որ նա մեր պատմության հսկաներից է, որն իր գործով և կերպարով հմուտ ռազմական գործչի օրինակ է։

«Կոմանդոսը հայ ռազմական արվեստի խոշոր գործիչներից էր, որը ոչ միայն պատկերացնում էր ռազմական գիտելիքի տեսական կողմը, այլև գործնականում ապացուցել էր դրա կիրառելիությունը Շուշիի ազատագրման օպերացիայի իրականացմամբ։

Հավերժի ճամփան բռնելով` Կոմանդոսը մեր պատմության հսկաներից է այլևս, որն իր գործով և կերպարով հմուտ ռազմական գործչի օրինակ է։ Մարդ, որի ժամանակակիցը լինելու բախտ է վիճակվել բոլորիս, և որից, որպես օրինակելի գործչի, պիտի սովորեն հաջորդ սերունդները»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ 81 տարեկան հասակում մահացել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը: Նրա հուղարկավարությունն այսօր է: