Տիեզերքում եղած առաջին մարդու՝ Յուրի Գագարինի կիսանդրին ուրբաթ տեղադրվել է Թունիսի մայրաքաղաքում՝ Telnet ընկերության կենտրոնակայանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թունիսում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից:

Քանդակագործ Ալեքսեյ Լեոնովի հեղինակած բրոնզե կիսանդրին նվիրատվություն է «Մշակույթների երկխոսություն. միասնական աշխարհ» միջազգային բարեգործական հասարակական հիմնադրամի կողմից՝ Թունիսում ՌԴ դեսպանատան աջակցությամբ:

Թունիսում ՌԴ դեսպան Սերգեյ Նիկոլաեւի խոսքով՝ թունիսյան ընկերությունները մտադիր են զարգացնել համագործակցությունը «Ռոսկոսմոս» պետական համալիրի, «Գլավկոսմոս Պուսկավիյե ուսլուգի» ԲԸ-ի եւ «Սպուտնիկս» ԲԲԸ-ի հետ:

«Ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում ակտիվորեն մշակվում են փոքր տիեզերական սարքերի եւ դրանց բաղադրիչների համատեղ արտադրության հարցերը՝ ոչ միայն սեփական կարիքների, այլեւ արտահանման համար: Նախատեսվում է մինչեւ 2023 թվականը ստեղծել եւ ուղեծիր դուրս բերել 30 թունիսյան նանոարբանյակների խմբավորում, որոնք հագեցած կլինեն առաջավոր հաղորդակցային սարքավորումներով, ինչպես նաեւ Թունիսում ստեղծել կրթական կենտրոններ եւ փորձարարական լաբորատորիաներ»,- շեշտել է Նիկոլաեւը:

Մարտի 22-ին Բայկոնուրից «Սոյուզ-2.1» տանող հրթիռով արձակվել են 18 երկրների 38 արբանյակներ, այդ թվում՝ թունիսյան Challenge One-ը: