Ապրիլի 3-ին ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:Տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Պատգամավորին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ֆրանսուա-Քզավիե Բելամինը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

Պատգամավորն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Այցի ավարտին Հարություն Մարությանը անգլալեզու և ֆրանսալեզու գրքեր է նվիրել պատգամավորին: