Ապրիլի 3-ին, ժամը 12:52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղից դեպի «Ջրովանք» մատուռ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ջրովանք» կոչվող տարածքում «Nissan X-Trail» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1971 թ.) մոտ 350 մ գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: