Sputnik V պատվաստանյութը ստեղծած Ն. Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնում, մեկնաբանելով Արգենտինայի Նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հրապարակումը ռուսական դեղամիջոցով պատվաստվելու և  կորոնավիրուսի թեստի դրական   արդյունքի մասին ,նշել են, որ վարակի դեպքում պատվաստանյութն ապահովում է հիվանդության ընթացքն  առանց լուրջ ախտանիշների և արագ  վերականգնման:

«Sputnik V-ն 91,6% արդյունավետ է վարակների դեմ և 100% արդյունավետ ծանր դեպքերում: Եթե վարակ է տեղի ունենում և հաստատվում է, պատվաստումն ապահովում է արագ վերականգնում առանց լուրջ ախտանշանների: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում» – ասվում է կենտրոնի Twitter-յան գրառման մեջ:

Արգենտինայի ղեկավարը հայտարարել էր, որ իր կորոնավիրուսի թեստը դրական է եղել՝ ավելացնելով, որ իրեն լավ է զգում:

Ալբերտո Ֆերնանդեսը  Sputnik V պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստվել է հունվար ամսին։