Այսօր՝ ապրիլի  3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 15:40-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Կարեն Մանուկյանը, իր վարած ՎԱԶ-2108 մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32 կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Արգամ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավոր Ա. Գրիգորյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանոևթյան Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: