Ապրիլի 1-ին Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել, որ Այգեստան գյուղի բնակիչ Ա. Ա.-ն ս.թ. մարտի 30-ին դիմել է, որ 2020թ. նոյեմբերի վերջերին ըստ բանավոր պայմանավորվածության, ժամանակավոր օգտագործելու նպատակով իր ձին և մտրուկը տվել է Հովսեփավան գյուղի բնակիչ Վ.Ղ.-ն, սակայն մարտի 24-ին վերջինս հայտնել է իրեն, որ մտրուկը անհայտ հանգամանքներում կորել է: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից:

Ձեռնակված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. մարտի սկզբներին նշված մտրուկը Վ. Ղարաբեկյանը 100.000 դրամով վաճառել է Խնձրիստան գյուղի բնակիչ Վ.Ա.-ին:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: