Այս րոպեներին ընթանում է Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը:

Այստեղ է նաև Տիգրան Ավինյանը:

Ավինյանը, ի տարբերություն Եռաբլուրում դրսևորած վարքի, այստեղ մի քանի րոպե զրուցեց լրագրողների հետ:

Նա, սակայն հրաժարվեց լսել գերիների մասին հարցը: Երբ լրագրողներից մեկը հիշեցրեց, որ նրա գրասենյակը զբաղվում է նաև գերիների հարցով, Ավինյանն արդեն հեռանում էր ու կանգ չառավ պատասխանելու համար՝ լրագրողի հարցը թողնելով կիսատ: