ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել հայկական արտադրության ապրանքների՝ Վրաստանի տարածքով տարանցիկ տեղափոխման ժամանակ առաջացած հարցերի քննարկման և հնարավոր լուծումների կանխորոշման նպատակով Վրաստան պատվիրակություն գործուղելու մասին:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայկական արտադրության ապրանքների (գինու, կոնյակի սպիրտ, ծխախոտ) Վրաստանի տարածքով տարանցիկ տեղափոխման ժամանակ առաջացած հարցերի քննարկման և հնարավոր լուծումների կանխորոշման նպատակով 2021 թվականի ապրիլի 5-7-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Արման Խոջոյանինը, Արմեն Խաչատրյանինը, Արմեն Եգանյանինը, Քրիստինե Համբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զարուհի Մուրադյանինը՝ «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամի միջոցների հաշվին.

3) պատվիրակության՝ Վրաստան գործուղումն իրականացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հերթապահ ավտոմեքենաներով։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,- ասված է վարչապետի որոշման մեջ։