Հայոց բանակը կորցրել է իր մեծերից մեկին, ով իր ողջ կյանքը նվիրել է բանակին ու պետությանը։ Այս մասին այսօր լեգենդար հրամանատար Կոմանդոսի հոգեհանգստի ժամանակ ասաց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը՝ հավելելով՝ Կոմանադոսը չհարստացավ, մնաց իր բարձունքում։

Ինչ վերաբերում է պատերազմում պարտությանը՝ Սանասարյանն ասաց՝ Հայաստանը տարիներ շարունակ մսխել է իր հնարավորությունները, բայց այսօր մեզ պետք է նոր որակի ապրելակերպ, ինչը, ըստ նրա, այս իշխանությունը ի զորու չէ ապահովելու։

Սանասարյանն ասաց՝ իր ղեկավարած ուժը՝ «Ինքնիշխան Հայասատանը», ընտրություններում ներկայացնելու է այլընտրանք։

Հավելեց նաև՝ այս պարտության մեջ իր մեղավորությունն ունի այնքանով, որ ՊՎԾ-ն ժամանակին ուսումնասիրություններ չարեց բանակում, ժամանակին պետք էր հասկանալ՝ ինչ խնդիրներ կար։

Ըստ Սանասարյանի՝ Սերժ Սարգսյանը վաղուց պիտի պատասխան տար իր արածների համար, այս իշխանությունն էլ պետք է պատասախան տա իր չարածների և սխալ արածների համար․

«Սերժ Սարգսյանը վաղուց պիտի պատասխան տար, բայց ազատ ման է գալիս․ ու ոչ միայն նա, Քոչարյանն էլ»,-նշեց Սանսարյանը ՝հավելելով,  որ այս իշխանությունը անիշխանության համար պետք է պատասխան տա։