Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքում «Իսկանդեր» հրթիռային համալիրների բեկորների հայտնաբերման մասին ադրբեջանական կողմի պնդումները:

«Սա նոր տեղեկություն է, հայտնի չէ ինձ։ «Իսկանդերներ» չեն կիրառվել հակամարտության ժամանակ, և դա հաստատվել է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: