«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» 2018-ի նախընտրական ցուցակը հիմնականում կազմված էր բարձրաստիճան պաշտոնյաներից՝ հիերարխիկ սկզբունքով։ Նիկոլ Փաշինյանին հաջորդում էր Արարատ Միրզոյանը, առաջին կինը Լենա Նազարյանն էր, ապա` փոխվարչապետ Տիգրան Ավինյան, Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյան, Սասուն Միքայելյան, Լիլիթ Մակունց, Սուրեն Պապիկյան, Զարուհի Բաթոյան, Էդուարդ Աղաջանյան, Ռուբեն Ռուբինյան, Ռոմանոս Պետրոսյան…

Մինչդեռ 2017-ին ներկուսակցական քվեարկություններ էին կազմակերպում եւ այլն։ Այս անգամ եւս ցուցակը կազմելու է առաջնորդը՝ միանձնյա, եւ այն արտացոլելու է նրա գոհ կամ դժգոհ լինելը թիմակցից։

Մեր տեղեկություններով, որքան էլ Արարատ Միրզոյանից դժգոհություններին, ըստ ամենայնի, երկրորդ տեղում նրա անունն է լինելու։ Առաջին կնոջ կոչումի համար պայքարում են Լենա Նազարյանն ու Լիլիթ Մակունցը։ Սասուն Միքայելյանը, հավանաբար, կբարելավի իր հորիզոնականը․ նա ձայների լուրջ փաթեթ է տնօրինում Կոտայքի մարզում։ Հորիզոնականները կբարելավեն նաեւ Ռուբեն Ռուբինյանն ու Սուրեն Պապիկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում