Հնարավոր է՝ մինչև ընտրություններ գերիներ վերադառնան, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այդպիսի սպասումներ ունի:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց.

«Նման խոսակցություններ կան: Այսինքն՝ վերջնական ոչ մի բան չկա, բայց ես նման սպասում ունեմ: Բայց դա խնդրի ամբողջական լուծում չէ»: