Ռեյտինգային ընտրակարգի դուրս մղումը «Ընտրական օրենսգրքից» ամբողջականորեն բխում է «իրենցքայլի» շահերից, քանի որ որովհետև ռեյտինգային ընտրական համակարգի փիլիսոփայությունը հետևյալն է, վառ արտահայտված անհատները շահագրգռված են անձամբ իրենց համար ձայն բերելու, քանի որ իրենց ձայներով իրենք գալիս են կուսակցության առաջին համարներ, միաժամանակ, իրենց բերած մեծ քանակությամբ ձայները մեխանիկորեն դառնում են կուսակցության ձայնը։ Մինչդեռ, «իրենցքայլականների» դեպքում մենք ունենք Նիկոլ Փաշինյան և ուսապարկեր, իսկ ուսապարկերի առկայության պարագայում ռեյտինգային ընտրական համակարգը բացարձակապես իրենց ձեռք չէր տալիս, դրա համար էլ մենք տեսանք, որ օպերատիվ կերպով իրենք վերացրեցին այդ համակարգը։

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
Այվազյանի դիտարկմամբ՝ հատկանշական է, որ ռեյտինգային ընտրակարգ եվրոպական երկրներում գոյություն չունի, կա մեծամասնական համակարգ։ «Մեզանում այս համակարգերը նույնացվում են, սակայն իրականում դրանք խիստ տարբեր երևույթներ են։ Երկկուսակցական համակարգ ունեցող երկրների համար մեծամասնականը արդարացված է, քանի որ այդ դեպքում ձայները կիսվում են երկու թեկնածուների միջև։ Ռեյտինգային կարգը մշակված էր հայկական իրականության համար, դրանով Հանրապետական կուսակցությունը կարողացավ հաղթել, քանի որ տարբեր տարածաշրջաններում ուներ վառ անհատականություններ, որոնք հեղինակություն էին։ Լինի անձնական, թե փողային հեղինակություն։ Ռեյտինգայինը խթան էր, որ կուսակցության անցողիկ համարներում գտնվող թեկնածուները ձեքռները ծալած չնստեն և ասեն, ոնց էլ լինի՝ անցնելու ենք, այլ բոլորն էլ անհատապես պայքարեն ձայն ստանալու համար»։

Անդրադառնալով ընդդիմության կողմից քվերակությանը չմասնակցելուն՝ նա նշեց, որ դրանով ընդդիմությունը ցույց է տալիս, որ այս հապշտապ գործողություններով վերացնելը բավարար չէ։ Ընտական օրենսգրքի դրույթները համակարգային առումով փոխկապակցված են և բավական շատ փոփոխություններ պետք է կատարվեն, մինչդեռ հիմա Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կարող են բավական շատ խնդիրներ առաջանալ»։