Անհայտ անձն ավտոմեքենայով ուրբաթ օրը երկու ոստիկանի է վրաերթի ենթարկել ԱՄՆ Կոնգրեսի համալիրի մոտ, իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ, ինչպես նաեւ մեքենայի վարորդը հոսպիտալացվել են, վերջինս գտնվում է կալանքի տակ: Այս մասին ասված է Կապիտոլիումի ոստիկանության թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ ։

Ամերիկյան լրատվամիջոցների վկայությամբ՝ հարձակման ենթարկված ոստիկանները կրակ են բացել մեքենայի վարորդի վրա։ Վերջինս, ինչպես նշում են ամերիկյան լրատվական հեռուստաալիքները, նույնպես սկսել է կրակել իրավապահների վրա։ СNN հեռուստաընկերության տվյալներով՝ վարորդի մոտ նույնպես դանակ է եղել։ Երեքն էլ հրազենային վնասվածքներով տարհանվել են դեպքի վայրից։ Դեպքի վայրը շրջափակված է, Կապիտոլիումի մուտքը փակ է։

ՀԴԲ-ն օգնություն է ցուցաբերում Կապիտոլիումի ոստիկանությանը միջադեպից հետո։ Իր հերթին NBC հեռուստաալիքը Twitter-ում հայտնել է, որ միջադեպի հետ կապված կասկածյալը մահացել է: